6 բան, որ պետք է անել քնելուց առաջ, որ գիշերը լավ քնեք

Լիարժեք քունը լավագույն նվերներից մեկն է, որ կարող եք անել ձեր մարմնի համար։ Բավարար քանակությամբ ջուր խմելը, ճիշտ սնվելը լիարժեք քնելու հետ միասին կազմում են առողջության գրավականը։

Եթե քնելու հետ կապված դժվարություններ եք ունենում, հետևեք այս խորհուրդներին

Քնելուց առաջ թուլացնող երաժշտություն լսեք

Հանգիստ երաժշտությունը կօգնի ձեր ուղեղին կտրվել առօրյա սթրեսից և ավելի խորը քնել։ Երաժշտության փոխարեն կարող եք աուդիոգիրք ունկնդրել։

Հետևեք քնի կանոնավոր գրաֆիկին

Կարևոր է ամեն օր պառկել քնելու և արթնանալ միևնույն ժամին։ Ռեժիմը ձեր մարմինը կպահի ավելի առողջ վիճակում։

Քնելուց առաջ միևնույն գործողությունները կատարեք
Ստեղծեք ռիտուալներ, որոնց կհետևեք ամեն օր։ Խոսքը թուլացնող գործողությունների մասին է։ Օրինակ, գիրք կարդացեք կամ լոգանք ընդունեք։ Սակայն ամեն օր արեք միևնույն հերթականությամբ և նույն ժամին։

Եթե ծխում եք, ազատվեք այդ վնասակար սովորությունից

Ծխելը չափազանց վտանգավոր է ձեր առողջության համար։ Դա խանգարում է նաև քնելուն։ Նիկոտինը թույլ չի տալիս օրգանիզմին թուլանալ։

Մարզվեք

Թեթև մարզումները դեռ ոչ մեկին չեն վնասել։ Սակայն կարևոր է, որ դա անեք քնելուց առնվազն 4 ժամ առաջ։

Հետևեք նրան, թե ինչ եք ուտում

Շտկեք ձեր սննդակարգը, մի կերեք ակնհայտ վնասակար սնունդ։ Մի մոռացեք նաև կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը սահմանափակելու մասին։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 153 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: