1 լ ջրի մեջ լուծում եմ ՍԱ ու 10 րոպեում անթերի լվանում գազօջախը

Շատ տնային տնտեսուհիներ ստիպված են լինում ժամեր տրամադրել գազօջախը լավ լվանալուն։ Էլ չենք խոսում այն մասին, թե որքան գումար են ծախսում՝ տարատեսակ քիմիական նյութեր գնելու համար։ Իրականում դուք ինքներդ էլ կարող եք պատրաստել հզոր մաքրող միջոց․ պարզապես 1լ ջրի մեջ լուծում եք սոդա և սպունգով մաքրում գազօջախը։

Լուծույթը պատրաստելու համար անհրաժեշտ է 1լ ջուր և 3ճ․գ․ կալցինացված սոդա։ Եթե այրված հետքերը շատ են, 1 գդալ ամոնիակ ավելացրեք։ Սակայն չմոռանաք նախքան նյութով աշխատելը բացել պատուհանները, ձեռնոց ու դիմակ հագնել։

Հանեք գազօջախի բռնակները, որ մաքրելը հեշտ լինի։

Այնուհետև ամեն ինչ շատ հեշտ է․ սպունգով պետք է քսել լուծույթը բոլոր կեղտոտ հատվածներում։ Թողնել 5 րոպե և լվանալ տաք ջրով։ Չորացնել սովորական անձեռոցիկով։ Գազօջախը նորի պես կփայլի։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

(Visited 214 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: