Պարտադիր կարդալ․․․ Առակ-պատմվածք կարևոր սխալի մասին, որ բոլորն են թույլ տալիս․․․

Ահա այն․․․ Բայց հիմա ժամանակ չունեմ․․․ Պիտի շտապեմ․․․ Սակայն հակառակ ճանապարհ էլ չկար․․․

Կա հետաքրքիր պատմվածք մի մարդու մասին, ով մանուկ հասակում զբոսնում էր դրսում, երբ պատահաբար տեսավ պատ, իսկ դրա վրա անծանոթ կանաչ դուռ։ Նա հեշտությամբ բացեց դուռը, ներս մտավ ու չքնաղ այգի տեսավ, որը մինչ այդ երբեք աչքով չէր ընկել։ Այնտեղ աճում էին զարմանալի ծաղիկներ, ծառեր, վազվզում էին հեքիաթային կենդանիներ, ծլվլում չտեսնված թռչուններ։ Այնտեղ տղային ողջունեցին անչափ բարի կանայք։ Տղան կարծես երազում լիներ, չէր ուզում հեռանալ այգուց, բայց միևնույնն է՝ որոշեց գնալ։ Ու այդ ժամանակ կանայք ասացին․

Դու մի օր կվերադառնաս մեզ մոտ, բայց միայն այն դեպքում, երբ ցանկանաս։

Ու ահա տարիներ անց, երբ տղան արդեն ուսանող էր ու ավտոբուսով անցնում էր այդ նույն փողոցով, հանկարծ տեսավ վաղուց մոռացված պատն ու կանաչ դուռը։ Նա ուզում էր կանգառ խնդրել վարորդից, իջնել ու վազել այնտեղ, սակայն հետո մտածեց, որ կուշանա համալսարանից։

Դե լավ, կվերադառնամ այստեղ, էլի կթակեմ դուռը, էլի ներս կմտնեմ։ 
Բայց տուն գնալիս նա հայտնաբերեց, որ դուռը չկա։ Ու նույնը պատահեց մի քանի անգամ։ Երբ տեսնում էր կանաչ դուռը, այդ պահին հարմար չէր լինում ներս գնալ․ մեկ շտապում էր գործերով, մեկ պիտի հանդիպեր որևէ մեկին, մեկ հոգնած էր լինում։ Ամեն անգամ տղան մտովի ասում էր․

Հիմա ժամանակ չունեմ, պիտի շտապեմ։ Թող մնա հակառակ ճանապարհին։ 

Բայց ետ դարձի ճանապարհ չէր լինում․․․

Зеленая дверь (70 фото) » НА ДАЧЕ ФОТО

Երբ նա ծերացավ, հանկարծ հասկացավ, որ անիմաստ է շտապել ողջ կյանքում։ Ինչի հետևից նա միշտ ընկել է, դատարկ բաներ էին, կարծես միշտ ինչ-որ ուրվականի հետևից վազած լիներ, բաց էր թողել երջանկությունը․․․ Ու նա գիշերվա կեսին՝ հիասթափված ու հուսալքված, դուրս եկավ տնից՝ հույս փայփայելով, որ կգտնի պատը, կանաչ դուռը․․․ Իսկ առավոտյան պապիկին գտան գետնին ընկած, անշնչացած․․․

Սա է շատերիս կյանքը․․․ Շտապում ենք՝ բաց թողնելով կարևորը, իսկ հետո էլ չենք գտնում ետ դարձի ճանապարհը․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: