
Մի ծանրաբեռնեք թմբուկը
Ըստ վիճակագրության՝ քիչ կանայք են հետևում ինստրուկցիային, ու չափից շատ են հագուստ լցնում թմբուկի մեջ: Եթե այն ծարնաբեռնված լինի, ապա ավելի արագ կփչանա թաց տեքստիլի քաշի պատճառով: Իսկ եթե հակառակը լինի, թմբուկը շուտ կմաշվի:
Եթե հետևեք ձեր լվացքի մեքենայի կանոններին, դրան և երկար աշխատելու, և հագուստը որակյալ լվանալու հնարավորություն կտաք:
Մի չարաշահեք կոնդիցիոները
Շատերի համար կոնդիցիոները պարտադիր հավելում է լվացք անելիս: Կա տարածված կարծիք, որ այս միջոցը հաղորդում է թարմություն ու անուշ բույր: Բայց կան իրեր, որոնք խորհուրդ չի տրվում լվանալ կոնդիցիոներ ավելացնելով, քանի որ տվյալ նյութը վատ է ներծծվում:
Այսինքն այն հագուստը, որը լավ է ներծծում ջուրը, կոնդիցիոների կարիք չունի:
Լվացքի մեքենայի դռնակ
Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ տեխնիկայի դռնակի ներսի կողմում բորբոս կա: Իրավիճակը բարդանում է այն դեպքում, երբ հերմետիկ փակում եք դռնակը: Բորբոսի առաջանալուց խուսափելու համար լվացքն անջատելուց հետո որոշ ժամանակով բաց թողեք դռնակը, որպեսզի սնկերի ու այլ վնասակար նյութերի բազմացման համար բարենպաստ պայմաններ չստեղծվեն: