Գորգերը տանը հաղորդում են ոչ միայն ջերմություն ու հարմարավետություն, այլև կարող են նաև հիմնովին նյարդայնացնել ձեզ ու վնաս հասցնել ընտանեկան բյուջեին: Բազմաթիվ գորգեր դժվարությամբ են ենթարկվում մաքրմանը: Եվ եթե գորգը շատ է կեղտոտված, այն կարող են մաքրել միայն պրոֆեսիոնալները, այն էլ մեծ գումարի դիմաց:

Այժմ կպատմենք մի քանի գաղտնիքների մասին, որոնք թույլ կտան գորգի վրայից վերացնել ցանկացած լաքաները, ապակու մնացորդները և տհաճ հոտը:
Առաջին հերթին, եթե գորգի վրա լաքա է առաջացել, այն պետք չէ շփել, քանի որ այդպես միայն կբարդացնեք խնդիրը: Փորձեք սպունգով թրջել լաքան, և եթե այն դեռ չի ներծծվել, ապա անհետ կմաքրվի:
Սպունգով մաքրման արդյունավետությունը կարող եք բարձրացնել թրաշվելու համար նախատեսված փրփուր օգտագործելով:
Ծամոնը հեշտությամբ կհեռացնեք, եթե այն սառեցնեք սառույցի կտորով:
Եթե տոնական տորթի մոմերը փչելիս գորգի վրա մի քիչ ոսկ եք կաթացրել, մի տխրեք: Այն կարող եք հեռացնել սրբիչի օգնությամբ, որով սկզբում ծածկում եք գորգը, իսկ հետո էլ արդուկում:
Ջրածնի պերօքսիդով կազատվեք արյան հետքերից:
Սուրճի մնացորդները վերացրեք 1ճ.գ. լվացող հեղուկի+քացախ+1 բաժակ գոլ ջրի խառնուրդով:
Որպեսզի փոշեկուլը ավելի մանրակրկիտ հավաքի ապակու մնացորդները գորգի վրայից, նախքան այդ գորգի վրայով անցեք խոզանակով:
Սոդան կօգնի պայքարել տհաճ հոտի դեմ: Եթե երեկոյան սոդա շաղ տաք գորգի վրա, իսկ առավոտյան մաքրեք փոշեկուլով, հոտերը կանհետանան: