Հայրը, որդին ու ավանակը․․․ Առակ, որ կարևոր մի բան կբացահայտի

Մի օր հայրն ու որդին իրենց ավանակի հետ միասին անտանելի շոգին ճամփորդում էին քաղաքի փոշոտ փողոցներով։ Հայրը նստած էր ավանակի վրա, իսկ որդին բռնած էր թամբից։

Խեղճ տղա, — ասաց մի անցորդ, — երեխան իր փոքրիկ ոտիկներով մի կերպ է հասցնում ավանակի հետևից։ Ի՞նչ խղճով ես հանգիստ նստել, երբ տեսնում ես, որ տղադ ուժասպառ է ։

Հայրը նրա խոսքերը սրտին մոտ ընդունեց։ Երբ մի փոքր առաջ անցան, տղամարդն իջավ ավանակից ու որդուն նստեցրեց։

Շատ շուտով նրանք մի այլ մարդու հանդիպեցին։ Նա բարձր ձայնով ասաց․

Ինչպե՞ս չես ամաչում։ Փոքր երեխան թագավորի պես ավանակի վրա է նստել, իսկ հոգնած հայրը մի կերպ է քայլում։

Տղային տխրեցրին անծանոթի խոսքերն ու նա խնդրեց հորը իր հետ միասին նստել։
Բարի մարդիկ, երբևէ տեսել եք նման բան․․․ -բղավեց մի կին, — խեղճ կենդանում տանջում են։ Կենդանին էլ ուժ չունի, իսկ դուք երկուս-երկուս նստել եք մեջքին։ Անբաններն այնպես են նստել ավանակի վրա, կարծես անօգնական էակը նրանց համար բազմոց լինի։ 

Առանց մի բառ ասելու հայր ու որդի իջան ավանակի մեջքից։ Մի քանի քայլ անելուց հետո նրանք մի ուրիշ մարդու հանդիպեցին, ով սկսեց իրենց ծաղրել։

Էտ ձեր ավանակը ձեզ ոչ մի օգուտ չի տալիս, գոնե մեկիդ կարողանար իր մեջքին նստեցնել։ Էլ ինչների՞դ է պետք, ինչի՞ համար եք դրան պահում։

Հայրը ավանակին մի բուռ խոտ տվեց, ձեռքը դրեց որդու ուսին ու ասաց․

Ինչ էլ անենք, միևնույնն է, կգտնվի մեկը, ով մեզ հետ համաձայն չի լինի։ Այնպես որ, մենք ինքներս պիտի որոշենք, թե ինչպես վարվել ցանկացած իրավիճակում։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 178 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: