Կինը պատրաստվում էր միս եփել, երբ մի փոքր կտոր կտրեց ու դրեց այլ կաթսայի մեջ․․․

Երիտասարդ կինը պատրաստվում էր եփել առաջին ընտանեկան ընթրիքը։ Նա ընդհանուր մսից փոքր կտոր կտրեց ու դրեց փոքր կաթսայի մեջ, իսկ մեծ կտորը՝ մեծ կաթսայի։ Երկուսի մեջ նա ջուր լցրեց ու դրեց եփվելու։

Притча: Кусок мяса

Զարմացած ամուսինը հարցրեց, թե ինչու է նման բան արել․

Չգիտեմ․․․ -պատասխանեց նա, — ես տեսել եմ, որ մայրիկս միշտ այդպես է արել, ու ես էլ նույն կերպ արեցի։ 

Սակայն երիտասարդ ամուսնուն շատ էր հետաքրքիր, թե ինչու են նման բան անում։ Երբ նա հանդիպեց զոքանչին, հարցրեց․

Չէ որ դուք նույնպես մսից մի փոքր կտոր եք կտրում ու առանձին եփում։ Ինչի՞ համար եք անում da։

Օյ, ես երբեք չեմ էլ մտածել, թե դա ինչի համար է։ Մորիցս եմ սովորել։

Հաջորդ շաբաթ երիտասարդները գնում են կնոջ տատիկի տուն ու նույն հարցն են տալիս, ինչին տարեց կինը պատասխանում է․

Գիտեք, երբեք մտքովս չի անցել, թե դա ինչի համար է։ Իմ մայրիկից եմ սովորել։

Այսինքն դեռ ապուտատ էլ կա․․․

Նորապսակները, զոքանչը, տատիկը ուղևորվում են ապուտատի տուն։ Քանի որ վերջինս շատ ծեր էր, վատ էր լսում, նրանք մի կերպ կարողանում են բացատրել, թե ինչն է իրենց հետաքրքիր։ Վերջապես նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը ու ասում․

Գումար չունեի, որ մեծ կաթսա գնեի։ Դրա համար էլ երկու հատի մեջ էի եփում։ Չեմ հասկանում, մինչև հիմա նոր կաթսա չե՞ք գնել․․․

Естественное сейчас в цене: анализ рынка органического мяса в Украине

Սա այն բանի վառ օրինակն է, որ ոչ միշտ են ավանդույթները իմաստալից ու արդիական։ Նախքան որևէ հին կանոնի հետևելը, մտածեք, արդյոք ձեր դեպքում դա նպատակահարմար է թե ոչ։ Եվ խոսքը միայն միս եփելու մասին չէ․․․

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

(Visited 144 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: