Աստղաբանները վստահ են, որ ըստ նրա, թե կենդանակերպի որ նշանի ներքո է մարդ ծնվել, կարելի է բացատրել, թե ինչու է հենց այդ կերպով դասավորվում նրա անձնական կյանքը։
Երկվորյակ
Զարմանալի է, բայց այս նշանի ներկայացուցիչների բախտն այնքան էլ չի բերում անձնական կյանքում,ու պատճառը հիմնականում այն է, որ նրանք ինքներն են խուսափում լուրջ հարաբերություններից։ Կայունությունն ու ձանձրույթը վախեցնում են նրանց։ Հանդիպելով անթերի զուգընկերոջ՝ երկվորյակները հաճախ երես են թեքում նրանցից։
Հարկ է նշել, որ կյանքի մյուս ոլորտներում երկվորյակները սիրում են իրենց վրա վերցնել պատսխանատվությունը՝ ցուցաբերելով նպատակասլացություն։
Կույսեր
Միայնության և անձնական կյանքում անհաջողությունների գլխավոր պատճառը՝ չափազանց բարձր պահանջներն են։ Փորձելով գտնել սեփական իդեալը յուրաքանչյուր պոտենցիալ զուգընկերոջ մեջ՝ կույսերը շուտ հիասթափվում են։ Դե դա բնական է, քանի որ ամեն մի հավանական թեկնածու չի կարող անցնել այդքան բարդ ստուգումը։
Խնդիրն այն է, որ այս նշանի ներկայացուցիչները չեն էլ մտածում պահանջարկների սանդղակը իջեցնելու մասին։
Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչները վախեցնում են համառությամբ։ Նրանք չեն թաքցնում, որ երազում են գտնել այն միակին, ում կողքին կմնան մինչև կյանքի վերջ։ Բացի երազելուց, խեցգետինները նաև գործողություններ են կատարում նպատակին հասնելու համար։ Խեցգետինները կազմակերպում են կենցաղը, սիրում են կարգապահություն, սակայն երկրորդ կեսին նույնպես ստիպում են հարմարվել խիստ ստանդարտների շրջանակներին։
Խեցգետինները զուգընկերոջը ազատ տարածություն չեն տրամադրում։ Այդ իսկ պատճառով նրանց հետ ապրելը չափազանց բարդ է։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը