Ինչ տեղի կունենա, եթե 30 օր միայն ջուր խմեք՝ բացառելով մյուս բոլոր ըմպելիքները

Մաքուր ջուրը՝ գլխավոր դեղամիջոցն է մի շարք հիվանդությունների դեմ:

Կարծում ենք, ձեզ նույնպես հայտնի է, որ մաքուր ջուրը չափազանց կարևոր դեր է զբաղեցնում մարդու առողջության հարցում: Սակայն շատերն են մեծ սխալ գործում՝ կարծելով, թե ջրի փոխարեն կարող են խմել ցանկացած հեղուկ, և օրգանիզմը չի ունենա ջրի պակաս: Մարդիկ խմում են գազավորված ըմպելիքներ, թեյ, սուրճ, կաթ, գարեջուր՝ անտեսելով մաքուր ջրի կարևորությունը:

Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե 30 օորով մոռանանք մյուս բոլոր ըմպելիքների գյության մասին և խմենք միայն ջուր: 

Չենք փոխելու սննդակարգը, չենք ավելացնելու կամ պակասացնելու ֆիզիկական ակտիվությունը, միայն բոլոր հեղուկները փոխարինելու ենք ջրով:

Что случится, если 30 дней пить ТОЛЬКО воду

Անվիճելի փաստ է. մեծ գումար կխնայենք: Սակայն մեծ օգուտ կունենանք նաև առողջության տեսանկյունից:

Կլավանան ձեր մտավոր ունակությունները

Համաձայն մի շարք հետազոտությունների արդյունքներին, շուրջ 1 ամիս միայն ջուր խմելով՝ կկարողանաք զգալիորեն լավացնել մտավոր ունակությունները, ուղեղի աշխատանքը՝ մոտ 30%-ով: Բավական է օրական  8 -10 բաժակ ջուր խմել:

Ավելի երիտասարդ տեսք կունենաք

Մաքուր ջուրն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը՝ պահպանելով մաշկի ջրային բալանսը: Այն խոնավեցնում է մաշկը, պահպանում դրա երիտասարդությունը, դարձնում փափուկ, հարթ, փայլուն:

Ջուրն օգնում է նիհարել

Ջուրը կարգավորում է մարսողությունը, ինչի արդյունքում սկսում եք աննկատ նիհարել:

Իմունիտետը լավանում է

Իզուր չեն ասում, որ մաքուր ջուրը՝ առաջին դեղամիջոցն է: Այն աշխատում է որպես օրգանիզմի տարբեր ֆունկցիաների կատալիզատոր: Ջրի խելամիտ օգտագործումը թույլ է տալիս կարգավորել լյարդի և երիկամների աշխատանքը:

Как и когда правильно пить воду в течение дня - tv.ua

Սիրտն ավելի առողջ կդառնա

Քնից առաջ ընդամենը 1 բաժակ ջուրը կօգնի թթվածին հասցնել սրտին և մյուս օրգաններին:

Կառողջանան ձեր ոսկորները

Բացի այդ, ջուրն օգնում է վերականգնել հոդերի առողջությունը:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: