Ինչի համար են խելացի կանայք տան շեմին աղ լցնում

Կա համատարած կարծիք, որ աղի թափվելը վկայում է մոտալուտ վեճի մասին։ Սակայն եթե ինքներդ աղը լցնեք տան շեմին, կստանաք միայն դրական արդյունք։

Նախ նշենք, որ աղի թափվելու հետ կապված սնահավատությունն առաջացել է ոչ թե ինչ-որ կախարդական հարթության վրա, այլ պարզապես նախկինում այն շատ թանկարժեք մթերք էր համարվում։ Բնական է, ոչ ոք չի ուրախանա, երբ տեսնի, որ մեծ արժեք ունեցող աղը հատակին է։ Այդպես էլ մինչ օրս ձգվել է թափված աղի հանդեպ վախը։

Աղը կենցաղում մեծ նշանակություն ունի

Սա ամենամատչելի ախտահանող միջոցներից մեկն է, իզուր չեն այն օգտագործում պահածոներ պատրաստելիս, միս ու ձուկ չորացնելիս։

Սակայն աղը օգտագործվում է ոչ միայն սնունդ պատրաստելիս, այլև տնային գործերում։ Այն պայքարում է գործվածքի վրայի յուղոտ լաքաների դեմ՝ կլանելով լաքան, ինչից հետո ավելի հեշտ է մաքրվում։

Աղը կլանում է նաև խոնավությունը։

Կարող եք ափսեի մեջ մի բուռ աղ լցնել ու դնել պատուհանագոգին։ Գիշերվա ընթացքում տան օդը ավելի չոր կլինի, կնվազի նաև սնկերի ու բակտերիաների քանակը։

Աղը՝ շեմին

Շեմին աղ լցնելով՝ կկարողանաք ազատվել մրջյուն կոչված անսպասելի հյուրերից։ Առհասարակ, կկանխարգելեք միջատների մուտքը ձեր տուն։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

(Visited 269 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: