Ընդամենը 3 հնարք և ձեր ծաղիկները կառողջանան ու կգեղեցկանան

Սենյակային բույսերը կարող են գեղեցկություն հաղորդել ցանկացած սենյակին: Առանց ծաղիկների տունը դատարկ ու անշունչ է թվում: Սակայն բույսերն ուրախացնում են միայն այն ժամանակ, երբ առողջ տեսք ունեն և աչք են շոյում:
Եթե սենյակային բույսը թուլացել է, սկսել է թառամել, տերևների գույնը խամրել է, իսկ ծաղկամանի մեջ առաջացել է բորբոս, էլ ի՞նչ գեղեցկության մասին կարող է խոսք գնալ: 

 

Պատրաստ ենք ձեզ հետ կիսվել պարզ հնարքներով, որոնք կօգնեն պահել ծաղիկները լավ վիճակում, որ դրանք մնան առողջ ու ուժեղ: Ինչ անհրաժեշտ է, կա ձեր խոհանոցում:

Ծաղկամանի մեջ առաջացած բորբոսի վերացում

Եթե ծաղկամանի մեջ բորբոս եք նկատում, անմիջապես հանեք հողի վերին շերտը: Հետո մի քիչ նոր հող վերցրեք ու խառնեք 1թ.գ. դարչինի հետ: Լցրեք այն ծաղկամանի մեջ՝ հանած հողի շերտի փոխարեն:
Բորբոսի պրոֆիլատիկայի համար պետք է կանոնավոր կերպով փխրեցնել հողը, նաև 2 շաբաթը մեկ ջրի փոխարեն ջրել կիտրոնի հյութի լուծույթով: Դրա համար 1 բաժակ ջրի մեջ 2 թ.գ. կիտրոնի հյութ լցրեք կամ մի պտղունձ կիտրոնաթթու:

3 простых трюка для здоровья и красоты комнатных растений. Они оживут и зацветут!. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников

Ծաղկամանի մեջ հայտնված մանր միջատների վերացում ու կանխարգելում

Եթե միջատներ են առաջացել, սկզբում հողի մեջ մի քանի լուցկի դրեք՝ գլխիկները հողի մեջ: Ծծումբի միացությունը կօգնի ազատվել միջատներից:

Հետո հողի մակերեսին մի քիչ դարչին լցրեք. դրա հոտը կվախեցնի միջատներին:

18 Трюков для красоты и здоровья комнатных растений

Սնուցում ենք թույլ բույսերը

Արդյունավետ պարարտանյութ պատրաստելու համար վերցրեք սովորական շաքարավազ:

1թ.գ. շաքարավազը հավասարաչափ բաշխեք հողի ողջ մակերեսին՝ ջրելուց առաջ, կամ  2 թ.գ. լուծեք 1 բաժակ ջրի մեջ: Նման պարարտացում կատարում են ամսական 1 անգամ՝ մինչ բույսը կառողջանա ու նորից կսկսի աճել:

(Visited 193 times, 1 visits today)

Понравилась статья? Поделиться с друзьями: