Եգիպտացորեն ուտում ենք ամբողջ ձմեռ, կարծես թարմ լինի… Ահա թե ինչպես եմ պահում

Եթե շատ եք սիրում թարմ եգիպտացորեն, ապա այս պարզ ու հեշտ բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Ամեն ինչ շատ հեշտ է, մարինադը պարզ է, իսկ արդյունքը՝ անթերի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • եգիպտացորեն՝ 10 հատ
  • աղ՝ յուրաքանչյուր բանկային, 1,5 ճ.գ.
  • շաքարավազ՝ յուրաքանչյուր բանկային, 1 ճ.գ.
  • եռման ջուր

Պատրաստման եղանակ.

Վերցնել 3լ տարողությամբ բանկաներ, լավ լվանալ և կափարիչների հետ միասին ստերիլիզացնել:

Հեռացնել եգիպտացորենի տերևները, թելիկները, լավ լվանալ: Կտրել պոչիկները:

Դասավորել բանկաների մեջ՝ կիպ դնելով, որ որքան հնարավոր է շատ տեղավորվի:

Բանկաների մեջ աղ ու շաքարավազ լցնել:

Լցնել եռացող ջուր և ծածկել կափարիչներով:

Կաթսայի մեջ սրբիչ դնել, դասավորել բանկաները և տաք ջուր լցնել:

Ստերիլիզացնել բանկաները՝ եռալու պահից սկսած կես ժամ:

Փակել բանկաներն ու թողնել, որ սառեն: Սառելուց հետո պահել մութ տեղում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: