Ոչ բոլորը կարող են հրաժարվել առավոտյան սուրճից։ Բայց եթե այն չչարաշահեք օրվա ընթացքում, ապա այս ըմպելիքը նույնիսկ օգտակար կլինի ձեզ համար, քանի որ արթնանալուց հետո կոֆեինը լավ է խթանում նյութափոխանակությունը։ Այսպիսով, խմելով մեկ բաժակ ձեր սիրելի ըմպելիքը, կարող եք ստանալ հաճելի բոնուս մի քանի կորցրած կիլոգրամի տեսքով։
Ձեզ անհրաժեշտ է միայն դարչին, կոկոսի յուղ և մեղր։ Համաձայնեք, շատ պարզ և մատչելի բաղադրիչներ են:
Ահա թե ինչպես է այն աշխատում.
Դարչին
Դարչինը ուժեղ բուժիչ և հակաբորբոքային հատկություններ ունի, ինչպես նաև հայտնի հակաօքսիդանտ է։ Դարչինը նվազեցնում է արյան շաքարը, որն օգնում է մարմնին հաղթահարել քաշի կորստի սթրեսը:
Կոկոսի յուղ
Առողջ և օգտակար ճարպերի լավագույն օրինակներից մեկը։ Կոկոսի յուղի թթուները մարսողական տրակտից գնում են անմիջապես լյարդ: Նրանք անմիջապես վերածվում են էներգիայի՝ դրանով իսկ բարելավելով նյութափոխանակությունը և նորմալացնելով էներգիայի սպառումը։ Այսպիսով, կոկոսի յուղը հրահրում է ավելորդ ճարպի այրումը։
Մեղր
Մեղրը հարուստ է սննդանյութերով, այդ թվում՝ երկաթով, նատրիումով, կալիումով, ֆոսֆորով, ցինկով, կալցիումով, C և B6 վիտամիններով: Մեղրը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է սրտի մկանները և բարելավում արյան հոսքը՝ թույլ տալով մարդուն վարել ավելի ակտիվ, հետևաբար՝ առողջ ապրելակերպ:
Այսպիսով, առավոտյան սուրճը նիհարելուն նպաստող ըմպելիք դարձնելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
1 ճ.գ դարչին
3/4 բաժակ կոկոսի յուղ
կես բաժակ մեղր
Պատրաստման եղանակը
Խառնել վերը նշված բաղադրիչները, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Պահպանեք այն փակ տարայի մեջ, ամուր կափարիչով:
Այժմ, երբ առավոտյան ձեզ համար սուրճ եք պատրաստում, դրան պարզապես ավելացրեք 1-2 թ/գդ այս խառնուրդը: