Ահա թե ինչպես պետք է ամրացնեք հոդերը ճիշտ սննդակարգի միջոցով. Լավագույն մթերքները, որոնք պետք է ներառեք Ձեր սնդակարգում

Հոդերի ցավը և առավոտյան կաշկանդվածությունը կարող են առաջանալ վերջին վնասվածքների, քրոնիկ բորբոքումների և արթրիտի պատճառով: Հիվանդությունը պահանջում է մշտական ​​ուշադրություն, որպեսզի ախտանիշները չվատթարանան։ Սակայն լավ նորություն կա՝ սննդի որոշակի խմբերի օգտագործումը կարող է զգալիորեն մեղմել վիճակը: Այսօր կկիսվենք, թե ինչպես ամրացնել հոդերը սնուցման օգնությամբ։

Ինչպե՞ս ամրացնել հոդերը սնուցմամբ

Կերեք կալցիումով հարուստ մթերքներ

Կալցիումը կենսական դեր է խաղում ոսկորների և հոդերի ձևավորման գործում: Մանկության տարիներին կալցիումի բաժինը ստանում ենք կաթից ու կաթնամթերքից, որոնք տարիքի հետ ավելի ու ավելի քիչ ենք օգտագործում։ Հասուն տարիքում, եթե օրգանիզմը կալցիումի պակաս ունի ներքին քիմիական պրոցեսների համար, այն վերցնում է ոսկրային հյուսվածքի պահեստից։

Այս ծախսերը լրացնելու համար միշտ պահպանեք կալցիումի պաշարները: Դա անելու համար առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձկանն ու կաթնամթերքին` կաթնաշոռ, կեֆիր, մածուն: Շատ կալցիում կա կոշտ պանրի մեջ՝ 1000 մգ մթերքի 100 գ-ում, ինչպես նաև քնջութի սերմերում՝ 780 մգ։ Ընկուզեղեն. 100 գ նուշից ստանում եք 250 մգ կալցիում, իսկ նույնքան պնդուկից՝ 225 մգ։
Կերեք սելենով հարուստ մթերքներ

Սելենը, ինչպես կալցիումը, անհրաժեշտ է հոդերի առողջության համար։ Այն կարգավորում է բջիջներում նյութափոխանակության գործընթացները և պահպանում կապանների անհրաժեշտ առաձգականությունը։ Լրացրեք սելենն օրգանիզմում։ Կերեք հատիկներ, սերմեր, ընկույզներ, սխտոր, ձու, հավի միս, հնդկահավ, տավարի լյարդ և սունկ:

Կերեք ծծմբով հարուստ մթերքներ

Ծծումբն ազդում է հոդերի և կապանների ճկունության վրա: Այն բառացիորեն պատասխանատու է նրանց երիտասարդության համար: Ծծումբը ներգրավված է քոնդրոիտինի և գլյուկոզամինի արտադրության մեջ՝ աճառի բաղադրիչներ, որոնք ապահովում են շարժման ազատություն և ցավազրկում: Ուստի արթրիտի, ինչպես նաև հոդերի այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար կարևոր է սննդից բավարար քանակությամբ ծծումբ ստանալ։

Իրականում, բոլոր սպիտակուցային մթերքները հարուստ են ծծմբով` ձուն, ձուկը, բոլոր տեսակի մսերը, կաթնամթերքը և հատիկաընդեղենը: Շատ ծծումբ է հայտնաբերվել թռչունների և կենդանիների լյարդում։ Կարգավորեք Ձեր սննդակարգը՝ համաձայն վերը նշված առաջարկությունների՝ Ձեր հոդերը երիտասարդացնելու և ամրացնելու համար: Այդ դեպքում տհաճ ախտանիշները երկար ժամանակ իրենց զգացնել չեն տա։ Եղեք առողջ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: