Հետաքրքիր խորհուրդեր կոշտուկներից հեշտությամբ ազատվելու համար, որոնք քչերին են հայտնի

Կրունկների կամ ոտքերի վրա գոյացած կոշտուկները, սնկային վարակները վտանգավոր չեն, բայց փչացնում են արտաքին տեսքը և ցավեցնում են քայլելիս։ Դուք կարող եք ազատվել դրանցից, բայց ավելի լավ է կանխեք գոյացությունների առաջացումը, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեք կոսմետիկ թերությունը կանխելու համար։

Կրունկների և ոտքերի մաշկի կոշտուկների կանխարգելում․

1 լիտր տաք ջրի մեջ լցրեք 2 ճ.գ. 3% ջրածնի պերօքսիդ, ոտքերը դրեք լուծույթի մեջ կես ժամով, որից հետո վնասված մաշկը հեռացրեք պեմզա քարով։ Քսեք փափկեցնող կրեմ կամ յուղ, թողեք ներծծվի և անհրաժեշտության դեպքում ընթացակարգը կրկնեք։

Ինչպե՞ս ճիշտ հեռացնել կշտուկները․

Չի կարելի ածելիով կտրել ոտքի կամ կրունկի մաշկի թերությունները, քանի որ մաշկը շուտով կհասնի նախկին հաստությանը, իսկ կոշտուկները կսկսեն ավելի տարածվել։ Բացի այդ, ոչ պատշաճ գործողությունները կարող են վնասել առողջ մաշկը, ինչը նաև կբարձրացնի կոսմետիկ թերության տարածքը:

Խնդիրը լուծելու համար ավելի լավ է դիմեք մաշկաբանի, մաշկաբան-կոսմետոլոգի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օրթոպեդի։

Կոշտուկների փափկեցում տնային պայմաններում․

  • Կոսմետիկ թերությունը կարող եք վերացնել թթու կաթով՝ տաք շիճուկով օրական 30 րոպե ոտքերը թողնելով միջոցի մեջ։ Այս եղանակով բուժումը երկար ժամանակ է պահանջում։
  • Մաշկի վրա գոյացությունները փափկեցնելու համար շաբաթը երկու անգամ գիշերը ոտքերին քսեք գերչակի յուղ և հագեք բամբակյա գուլպաներ։

  • Մանրացրեք կանթեղախոտը, ամրացրեք միջուկը տուժած հատվածի վրա, ծածկեք տոպրակով և ամրացրեք վիրակապով:
  • Սոխն անցկացրեք քերիչով, մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք, խառնեք և քսեք տուժած հատվածներին ու ամրացրեք վիրակապով։ Թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան լվացեք ոտքերը և մաշկին քսեք վազելին։ Կրկնեք բուժումն ամեն օր։
  • Ալոեի տերևը լվացեք, 4-5 ժամով դրեք սառնարանում։ Ապա հեռացրեք մաշկը և անցկացրեք մսաղացով։ Քսեք կոշտուկների վրա, ծածկեք տոպրակով և վիրակապով, թողնեք ամբողջ գիշեր։ Կրկնեք 14 օր։

  • 100 գ կարտոֆիլի կեղևին ավելացրեք 2 ճ.գ. կտավատի սերմ, եփեք 400 մլ եռման ջրի մեջ, եփեք ցածր ջերմության վրա 30 րոպե: Թողեք, որ սառչի և 20 րոպեով ոտքերը կրունկները դրեք միջոցի մեջ՝ կոշտուկներից ազատվելու համար:
  • 2 լիտր եռման ջրի մեջ լցրեք 2 ճ.գ․ սոսիի տերևներ, 2 ճ.գ. կալենդուլայի ծաղիկներ և կես ժամ հետո քամեք։ Տաք լոգանքներ ընդունեք, վերջում պեմզա քարով հանեք վնասված մաշկը։
  • Մեկ բաժակ խնձորի քացախի մեջ լցրեք 3 մանր կտրատած սխտոր և թրմեք մութ տեղում 14 օր։ Ամեն օր կոմպրեսը կիրառեք կոշտուկների վրա։

Ինչու՞ են կոշտուկներ հայտնվում ոտքերի և ձեռքերի վրա․

Հաճախ չոր կոշտուկներ են առաջանում մատների, կրունկների, ներբանների վրա։ Արտաքուստ այն կոպիտ դեղնավուն մաշկ է՝ պատված ճաքերով։ Քայլելիս այն բորբոքվում է, ինչից ներբանները կարծես թե «այրվում են»

Խնդրի պատճառը անհարմար կամ վատ կոշիկներն են, իրավիճակը հաճախ սրվում է հարթաթաթության դեպքում։

Կոշտուկների հաճախակի հայտնվելը ազդարարում է վիտամին A-ի պակասի մասին, որն անհրաժեշտ է եղջերաթաղանթի ձևավորման համար։

Հին կոշտուկը սեղմում է նյարդերի վերջավորությունները՝ առաջացնելով ցավ։ Երբեմն այն բորբոքվում կամ թարախակալում է: Ճաքերի միջով թափանցում են մանրէներ, որոնք առաջացնում են ֆլեգմոն կամ թարախային բորբոքում։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

(Visited 121 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: