Ինչ կկատարվի օրգանիզմում , եթե օրական ուտեք 2-3 ձու

Շատերը կարծում են, որ  ձուն, հատկապես դեղնուցը, կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, սակայն պետք է հերքենք այս լուրերը:

Ձուն իրականում բավականին սննդարար մթերք է օգտակարների շարքում: Այն անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի հարուստ աղբյուր է, որը պարունակում է նաեւ սպիտակուցներ: Ձվում պարունակվող ամինաթթուները օգնում են մկանային զանգվածի ձեւավորմանն ու  հյուսվածքների վերականգնմանը:

Դիետելոգները խորհուրդ են տալիս օրական ուտել 3 ձու, հավասարակշռված դիետայի համար:

Գուցե լսել եք, որ դեղնուցը մեծ քանակի խոլեստերին է պարունակում, սակայն այն օրգանիզմի համար բացասական ազդեցություն չունի:

Խոլեստերինը, ըստ էության, կառուցվածքային մոլեկուլ է, որը բջջային թաղանթի կարեւոր մասն է: Եվ նա է պատասխանատու օրգանիզմի նորմալ գործառույթը ապահովող տեստոստերոնի, էստրոգենի եւ կորտիզոլի արտադրության համար:

Խոլեստերինը նաեւ արտադրվում է լյարդում, ուստի երբ մենք օգտագործում ենք խոլեստերինի բարձր պարունակությամբ մթերքներ, լյարդը նվազեցնում է դրա արտադրությունը:

Ձուն լրացնում է օրգանիզմում առկա երկաթի դեֆիցիտը:

Հոգնածությունը, գլխացավերն ու գրգռվածությունը հենց երկաթի դեֆիցիտի նշաններ են:

2 մեծ ձուն պարունակում են 2մգ երկաթ, իսկ ամենօրյա օգտագործումը կլրացնի օրգանիզմի պահանջը:

Ձվի դեղնուցը պարունակում է նաեւ մեծ քանակի լյուտեին, որն էլ կանխարգելում է տեսողության վատացումը:

Կանաչ բանջարեղենները նույնպես պարունակում են լյուտեին, սակայն օրգանիզմը ավելի լավ է մշակում ձվից ստացածը:

Դեղնուցը հարուստ է նաեւ զեակսանտինով, որը աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հակաօքսիդանտ է:

Ձուն արագ հագեցնում է եւ թույլ չի տալիս քաղցի զգացողություն ունենալ երկար ժամանակ: Դա օգնում է քաշը կորցնել, իսկ սպիտակուցը էներգիա է տալիս եւ թույլ չի տալիս, որ արյան մեջ բարձրանա շաքարի եւ ինսուլինի քանակը:

Փաստորեն առողջությունը բարելավվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս օրվա սննդակարգի մեջ ներառել ձուն:

(Visited 238 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: