Գիտե՞նք արդյոք. Կծու կարմիր պղպեղն օգնում է…

Իտալիայի Միջերկրածովային նյարդաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կծու պղպեղը երկարացնում է կյանքը: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը:

Ութ տարի շարունակ գիտնականները հետևում էին 22.811 մարդու: Պարզվել է, որ ովքեր շաբաթական 4 կամ ավելի անգամ կարմիր կծու պղպեղ են կերել, նրանց մոտ սրտի կաթվածից մահացության հավանականությունը 40%-ով սակավադեպ է եղել:

Գիտնականները նշել են, որ կծու պղպեղի կանոնավոր օգտագործմամբ վաղաժամ մահվան ռիսկը կրճատվում է 23%-ով: Միևնույն ժամանակ, պղպեղի պաշտպանիչ ազդեցությունը կախված չէ սննդի տեսակից:

(Visited 57 times, 57 visits today)
(Visited 191 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: