Մարդը կարող է չմահանալ վարակից, բայց 5 ամիս անց մահանալ շոգից, հիպերտոնիկ կրիզից և ինսուլտից․ ամենակարևոր հարցը, որ կուզեի ուղղել մաթեմից ուժեղ տղերքին

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կան բազմաթիվ հաշվարկներ, թե տարբեր սցենարների դեպքում ինչքան հիվանդ կլինի 1 շաբաթում, 1 ամսում, 6 ամսում և այլն։

Կոչվում է իրավիճակի մոդելավորում։

Մաթեմից ուժեղ տղերքը հաշվում են անգամ թե ինչքան մահ կլինի, թեև չեն նշում, չեն ընդգծում, թե այդ մահերից քանիսը կլինեին այսպես թե այնպես առանց համաճարակի։

Չեն նշում, թե կանխարգելվող այդ մահերից քանի՞սն է կանխարգելվում ասենք մինչև տարեվերջ։

Որովհետև մարդը կարող է չմահանալ վարակից, բայց 5 ամիս անց մահանալ շոգից, հիպերտոնիկ կրիզից և ինսուլտից։

Եվ ամենակարևոր հարցը, որ կուզեի ուղղել մաթեմից ուժեղ տղերքին.

— Տղերք, տնտեսական էս կոլապսից հետո, սպասվելիք գլոբալ ճգնաժամի ֆոնին՝ համաճարակից խուսափած ու ողջ մնացած քանի՞ շաքարով ու սրտի իշեմիայով հիվանդ է մահանալու դեղի փողը բավարար չափով չունենալու պատճառով։

Կարճ ասած, տղերք, Դուք հաշվարկե՞լ եք էսօրվա արտակարգ դրության ծախսարդյունավետությունը»։

 

(Visited 513 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: