Վերջապես.Ռուսաստան մեկնողների համար..Տարածեք բոլորը տեղեկանան։
Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել դեպի Ռուսաստանի տարածք լիզինգային կամ վարձակալական հիմունքներով ավտոմեքենաների մուտքի հետ կապված կարգի ու գործողության ժամկետների մասին։
Ըստ այդմ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»լրատվական գործակալությունը, օտարերկրացիները կարող են Ռուսաստան մուտք գործել նման մեքենաներով, առանց մաքսատուրք վճարելու դրանց համար։
Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններում մշտական բնակություն ունեցողներին։
Կարեւոր է, որ ֆիզիկական անձը, որը նման ժամանակավոր կերպով տրանսպորտային միջոցի փոխադրում է կատարում չունենա չկատարված պարտավորություններ մաքսային վճարումների հարցում կամ չունենա վարչական տույժ ԵԱՏՄ տարածքում։
(Visited 384 times, 1 visits today)