Հերթական կորուստը ադրբեջանական բանակում. ֆոտո

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի վերջին տված իր հարցազրույցում Ադրբեջանի ԶՈւ-ում կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս խուսափել էր թվեր ներկայացնելուց, և միայն նշել էր, որ զորակոչի ու զորավարժությունների ժամանակ են վարակի մի քանի դեպքեր գրանցվել։

Իսկ Ադրբեջանի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման մասին առաջին հայտարարությունը եղավ մայիսի 15-ին։

Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն հայտարարեց, որ մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 44 կորուստ:

Հերթական կորուստը ադրբեջանական բանակում. ֆոտո

razm.info

(Visited 748 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: