Խայտառակություն… ո՞վ է այս ստեղծված իրավիճակի պատասխանատուն…

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խայտառակություն

ԿԲ-ն ու Varks-ը ինչ-ինչ պատճառներով լեզու չեն գտնում իրար հետ, (կարծում եմ շուտով շատ հանգամանքներ ի հայտ կգան) իսկ արդյունքում նորից տուժում է հասարակ քաղաքացին :

Այսօր ինձ ահազանգեց մի քաղաքացի եւ ներկայացրեց ներկա աբսուրդային իրավիճակը , որ #վարկի հերթական երկարաձգման հաղորդագրությունը ստացել է երեկոյան , ի դեպ լիցենզիայից զրկվելուց հետո, այնուհետեւ մոտեցել է վճարում անելու իրենից պահանջել են ամբողջ վարկը փակել , այլապես կդասակարգեն:

Քաղաքացին հիմնավորել է , որ այդքան գումար չունի եւ ցանկանում է ուղղակի երկարաձգել վարկը եւ ինչո՞ւմն է իր մեղավորությունը, բայց անարդյունք` նրանք նույն պատասխանն են տվել :

Հիմա հարցեր Կենտրոնական Բանկի ղեկավարությանը.

Արդյո՞ք դուք գիտակցում եք, որ քաղաքացիներին ավելի վատ իրավիճակի մեջ դրեցիք…

Արդյո՞ք պատրաստվում եք հայտարարությամբ հանդես գալ եւ հավաստիացնել քաղաքացիներին , որ այս ամենից չի տուժի իրենց վարկային պատմությունը …

Եւ արդյո՞ք քաղաքացիները ավելի վատ ու անորոշ իրավիճակում չեն հայտնվի եւ ո՞վ է այս ստեղծված իրավիճակի պատասխանատուն…»:

(Visited 1 999 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: