Զորամասի հրամանատարը տեղում մահացել է. ողբերգական ավտովթար. ֆոտո

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ-ն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, և նա եղել է ուղևոր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ-ն է։

(Visited 954 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: