8–ամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղը. Փոքրիկը ամանորը կդիմավորի տանը․ (Տեսանյութ)

8–ամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղը. Փոքրիկը ամանորը կդիմավորի տանը․ (Տեսանյութ)

8-ամյա Էլենը ամանորը տանը կդիմավորի, ինչպես եւ երազում էր։ Վերջին ամիսները նա անցկացրել էր Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։

Այնտեղ նա երկարատև բուժում է ստացել։ Էլենը հաղթահարեց չարաբաստիկ հիվանդությունը և կվերադառնա իր բնականոն կյանքին, կխաղա իր սիրելի տիկնիկով, կվազվզի ու չարաճճիություններ կանի՝ ինչպես իր հասկակիցները։

Աղջնակի մոտ ախտորոշվել էր  լոկալիզացված տիպի Յուինգի սարկոմա (ոսկրի քաղցկեղ): Նա հունվար ամսից բուժում էր ստանում։ 2 շաբաթ առաջ քիմիոթերապիայի վերջին կուրսն է ստացել։

Հարցին, թե  ինչ է երազում, Էլենը ժպիտով պատասխանեց․ «Ուզում եմ Միսս Հայաստան դառնալ»։

Մաղթենք ամուր առողջություն և անկոտրում կամք փոքրիկին։

(Visited 139 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: