25 օր է հանրապետության 7 մարզում այդ թվում նաև Երևանում․․․Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել․ եղանակի կանխատեսում

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Похожее изображение

25 օր է հանրապետության 7 մարզում այդ թվում նաև Երևանում մի կաթիլ տեղում չի թափվել։

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 27-30-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին սպասվում է անձրև։

Եղանակը մայրաքաղաքում

Like this post? Please share to your friends: