Փքուն և համեղ թխվածք «Յուրաքանչյուրը 100 գրամ»․․․ հավատացնում ենք, որ ավելի պարզ, բայց օրիգինալ թխվածք չեք փորձել

Ի սկզբանե այսպիսի թխվածք պատրաստում էին միայն Ճապոնիայում, սակայն այն այքնան հայտնի է դարձել, որ սկսել են թխել բազմաթիվ այլ երկրներում։

Тонкости приготовления японского бисквита » BEST - Все самое лучшее в сети

Ցանկանում ենք ներկայացնել հայտնի ճապոնական թխվածքի պարզեցված տարբերակը, որի բաղադրիչները հեշտությամբ կարող եք գտնել մեր խանութներում։

Շատ կարևոր է թխվածքը պատրաստելիս հաշվի առնել տապակի չափն ու բաղադրիչների քանակը, դրանք սերտորեն կապված են։ Մեր բաղադրատոմսի դեպքում անհրաժեշտ է 18սմ չափի քառակուսի տապակ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարագ՝ 100գ
  • շաքարավազ՝ 100գ
  • ալյուր՝ 100գ
  • ձու՝ 6 հատ
  • կաթ՝ 100մլ
  • վանիլինի էքստրակտ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Սկզբում առանձնացնել հավկիթների դեղնուցներն ու սպիտակուցները։ Ալյուրն անհրաժեշտ է մաղել։

Փոքր կաթսայի մեջ միացնել կաթն ու կարագը։ Դնել թույլ կրակի վրա և հալացնել։

Տաք զանգվածը լցնել ալյուրի մեջ ու խառնել։ Խմորին մեկ-մեկ հատով ավելացնել դեղնուցները։

приготовление теста на пирог

Հաջորդիվ լցնել վանիլինը։

Առանձին տարայի մեջ սպիտակուցներին շաքարավազ ավելացնել ու հարել՝ մինչ փքուն փրփուր կստացվի։ Լցնել խմորի մեջ։

Այժմ խմորը պետք է խառնել ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ տարան պտտել հակառակ ուղղությամբ։

белки с яичной смесью

Տապակը փաթաթել սկզբում սսնդային տոպրակով, հետո՝ փայլաթղթով ու ներսը ծածկել յուղաթղթով։

форма для выпечки

Խմորը լցնել տապակի մեջ ու հարթեցնել։ Անհրաժեշտ է վերցնել ևս մի տապակ՝ չափերով ավելի մեծ։ Դրա մեջ եռման ջուր լցնել՝ 80 աստիճանից ոչ սառը ու մեջ դնել խմորով տապակը։

водяная баня для пирога

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 150 ջերմաստիճանի ներքո, 1 ժամ 5-10 րոպե։

готовый яичный пирог

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

 

(Visited 94 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: