Փեսան անհանգստացած է, որ խուզարկվել են իր հետ առնչվող մարդկանց բնակարանները․ յա, իրո՞ք, մոռացել է, հիշեցնեմ․․․

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փեսան անհանգստացած է, որ խուզարկվել են իր հետ առնչվող մարդկանց բնակարանները:

Յա, իրո՞ք:

Մոռացել է, հիշեցնեմ: 2008-ի փետրվարի 25-ի լուսադեմին, դիմակներով, զինված, 10-15 իրավապահներ, նույն ժամին, հանրապետությունով մեկ,ներխուժեցին 60 ընդդիմադիրներիս բնակարաններ  խուզարկեցին միայն այն բանի համար, որ համարձակվել էինք պայքարել Աներոջ կեղծված ընտրությունների դեմ:

Մի զավեշտալի դեպք էլ հիշեցնեմ:

Հերթական խուզարկության ժամանակ, որպես պատրվակ ընդունել էին իբր ես՝ բազմավաստակ ուսուցիչս, մասնակցել եմ Ավան-Առինջում գտնվող բանկի բաժանմունքի վրա հարձակմանը:

Հետագայում պարզվեց, ոչ միայն դա լկտի սուտ էր, այլ Ավան-Առինջում որևէ բանկի բաժանմունք չկար:

Հերիք է հեռվից մեծ-մեծ խոսես, ստատուսներդ էլ այստեղ գրել տաս, վերադարձիր տունդ, եթե այդքան մտահոգ ես ապագայով:

Հ.Գ.-Իմ ընկեր Ալբերտին էլ մեղադրում էին բնակարանային գողության մեջ:

Շատերին շինծու մեղադրանքներ էին առաջադրում,շատերի հարազատներին պատանդ էին պահում, շատերին խոշտանգում էին»:

(Visited 94 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: