Փաշինյանի վարկանիշը հիմա էլ բարձր է, իսկ դուք ձեր անհեթեթ, անտրամաբանական գործողություններով էլ ավելի եք ամրապնդում այդ վարկանիշի բարձր մակարդակը: Ընդունեք ցավակցություններս:

Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

2008-ին, երբ ռեժիմը ամենաչնչին առիթն օգտագործում էր ժողովրդին ճնշելու համար, երբ Հյուսիսայինից ամեն օր պլան գերակատարելով մի քանի տասնյակ մարդ էին տարման ենթարկում, ու սենց լիքը երբ-եր, մի օր նյութս հանձնելուց հետո լուսահոգի Այդինի հետ խոսում էինք:

Ասեց՝ զարմանում եմ սրանց վրա, չե՞ն զգում, որ ինչքան ճնշում են, էդքան ժողովուրդը կոփվում է, սրանք լրիվ անխելք են կամ էլ ուզում եմ հասկանամ՝ ոնց են մտածում, զոռով ասում են՝ փողոցից տուն մի գնացեք: Ասեցի՝ դե Վանոն չի՞ ասել՝ գյադա են, գյադայի հոգեբանություն է, էլի:

Ասեց՝ հա, էլի, տենց է ստացվում:
Եթե Ֆեյսբուքում ուշադիր լինեք, կտեսնեք, թե հեղափոխության իրական մասնակիցներն ու իշխանության համակիրները ինչ տրամաբանված են պաշտպանում վարչապետին:

Ու ինչքան նախկիններն ու նրանց սպասարկուները ակտիվանում են, էնքան ժողովրդի մեջ ավելանում է իշխանության կողքը պինդ կանգնելու մղումը:

Էսքանից հետո ես էլ զարմանում եմ, որ ինչ-որ չարացած մարդիկ ասուլիս են անում, ու հայտարարում, թե՝ Փաշինյանի վարկանիշը իջնում է:
Հարգելիներս, խորապես սխալվում եք.

Փաշինյանի վարկանիշը հիմա էլ բարձր է, իսկ դուք ձեր անհեթեթ, անտրամաբանական գործողություններով էլ ավելի եք ամրապնդում այդ վարկանիշի բարձր մակարդակը: Ընդունեք ցավակցություններս:

http://armenia-usa.site/

(Visited 27 times, 27 visits today)
(Visited 154 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: