Ցենզուրան հենց ձեր սերիալների գլխին պետք է ջարդեին, որ հիմա էսպես մեծ-մեծ չբրդեիք․ Էնքան վնաս, որ էդ սերիալներն են տվել էս ժողովրդին, հարյուր տարի հետո էլ չի դզվի

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորանք։ Քսան տարի շարունակ, հետևողականորե՛ն բոլոր հեռուստալիքները ողողած քրեական հանցագործների մասին էժանագին սերիալների ժարգոնը «գրական լեզու» դարձրած գետնաքարշ ու եղկելի պատմությունների հերոս-դերասաններն էլ են «ազգային» մշակույթի կործանման մասին խոսում։

Էնքան վնաս, որ էդ սերիալներն են տվել էս ժողովրդին, հարյուր տարի հետո էլ չի դզվի։

Ու էսօրվա էս «ազգային»-ի անվան տակ միջնադարյան ոռնոցների մեղքի հիմնական բաժինն էլ է ձեր ուսերին։

Չունենամ էն «մշակույթը», որ դուք եք ստեղծել։

Փող է պետք եղել, աշխատել եք, բարով մարսեք, բայց գոնե «մշակույթի» անունից մի խոսեք, ամոթ է։

Ցենզուրա են պահանջում։ Ցենզուրան հենց ձեր սերիալների գլխին պետք է ջարդեին, որ հիմա էսպես մեծ-մեծ չբրդեիք»:

(Visited 139 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: