Ցավում եմ, որ մեր երկիրը մոտ 25 տարի ղեկավարել են բարոյական արժեքներից զուրկ, սեփական ժողովրդին ատող ՖԱՇԻՍՏՆԵՐ. Արտակ Գալստյան

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԱՐԱՅՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՔ ՉԷՐ

Շարմազանովը նեղվել էր, որ Փաշինյանը զուգահեռ է անցկացնում իրենից առաջ եղած ՀՀ իշխանությունների և ֆաշիստական իշխանության միջև և ենթադրում, որ ստացվում է ֆաշիստական իշխանություններն են ազատագրել Արցախը, հաղթել երկու պատերազմում, ֆաշիստական իշխանությունների օրոք է ինքը դարձել պատգամավոր, դաշինքի ղեկավար: Հետո էլ հռետորական հարց է ձևակերպում,թե դա ինչպե՞ս է լինում:
Դե Էդուարդ ջան, եթե չգիտես և հարցնում ես, լուսաբանեմ:
Ի՞նչ է Ֆաշիզմը՝
Ֆաշիզմ, ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև է, որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ:
Ասա, որ ծանոթ կառավարման ձև է:

Վերլուծենք Ֆաշիզմի բաղադրիչներից որոնք են առկա եղել մինչ փաշինյանական կառավարումը՝

—Ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև , որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ
Ձեզ համարում էիք,ազգի մեջ ազգ՝հիշում ես երևի,բոլոր ճանապարհները տանում են Մելիք Ադամյան,քո խոսքերն են:

Սրանից էլ լավ իրեն ազգ համարող կուսակցական ծայրահեղության և դիկտատորական իշխանության ձև: ՀՀԿ-ն մի ընտանիք է, Սերժ Սարգսյանը մեր հայրն է և անփոխարինելի ՀՀ ղեկավար, սա էլ է քո բառերը, Ինքդ ես Սերժ Սարգսյանին դիկտատոր հայտարարել ոչ թե Փաշինյանը:
Այստեղ կարելի է իրոք աչքերը չռել, գոնե թե պատմական փաստերը տեսնելու համար:
—Ընդդիմության բռնի ճնշումներ՝ ծիծաղելի է, որ նույնիսկ սա վերլուծում ենք
1995 թ-ի ԱԺ ընտրություններից մինչև 2017 թ-ի ընտրությունները,գումարած Հոկտեմբերի 27 և Մարտի 1, քաղաքական հայացքների համար բանտարկված անձանցով լեփ լեցուն բանտեր, պետական և քաղաքական գործիչների սպանություններ, օրենսդիր և գործադիր իշխանության ֆիզիկական ոչնչացում Հոկտեմբերի 27-ին;
Համարենք, որ ընդիմության բռնաճնշումները այնքան ակնհայտ են, որ կարող ենք համարել հանրահայտ փաստ և ապացուցման կարիք չկա:

Իսկ դրա հերքումը իրոք ծիծաղելի է:
Արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողություն:
Քանի որ արդյունաբերությունից, ի տարբերություն Հիտլերի գլուխ այդպես էլ չհանեցիք, սկզբում վաուչերներով կոպեկներով սեփականաշնորհվեց ամբողջ ՀՀ տնտեսությունը և վաճառվեց օտարներին, ինչն էլ չհասցրեց Լևոնը, դուք տվեցիք ՌԴ-ին գույք պարտքի դիմաց:
Մոնոպոլիզացված տնտեսությունն էլ ինձ թվում է, ոչ մի բանական մարդու մոտ կասկած չի հարուցում:

(Visited 275 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: