Տղերք, երևի մոռացել եք, թե ինչպես էիք ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ մեծ պաստառների վրա գրում ՝ «Շնորհակալ ենք Ուրուգվայ, շնորհակալ ենք Կիպրոս, շնորհակալ ենք Պարագվայ»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տղերք, դուք սխալ եք հասկացել պետության շահ ասվածը: Մի օր հանկարծ զարթնեցին ու մտահոգվեցին, թե մեզ ի՞նչ կտա ԱՄՆ կոնգրեսի կողմից ցեղասպանության ընդունում, շատերը ավելի խորը գնացին ու սկսեցին մտածել, թե ընդհանրապես Ամերիկան ում դռան շունն է, որ մենք սպասենք նրա կողմից Ցեղասպանության ընդունման փաստին:

Տղերք, երևի մոռացել եք, թե ինչպես էիք ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ մեծ պաստառների վրա գրում ՝ «Շնորհակալ ենք Ուրուգվայ, շնորհակալ ենք Կիպրոս, շնորհակալ ենք Պարագվայի» և այլն: Հա ես իհարկե գիտակցում եմ , որ այս երկրների համեմատ ԱՄՆ-ն ինչ-որ Ճ դասի պետություն է ձեզ համար, բայց հավատացեք գոյություն ունեն որոշակի սահմաններ, որոնք չի կարելի հատել, զուտ քաղաքականությունից դրդված:

Իրականում ես էլ հստակ չգիտեմ, թե մեզ ինչ կտա կամ չի տա որևէ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումը, բայց երբ ինչ-որ երկրի թեկուզ որևէ մարմին բարձրացնում է այդ հարցը, դա հերթական անգամ անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու քայլ է:

Ու իրականում ցավը նրանում է, որ այսօր Ցեղասպանության հարցի քննարկումը կամ ընդունումը անիմաստ համարող անձիք նախկինների օրոք այնպիսի հպարտությամբ հանդես կգային, որ քեզ կթվար պապերի գանձերը գտել ու բերել, տվել են իրեն:

Չի կարելի պետության շահը կամ միջազգային ասպարեզում քննարկվող պետության հարցին վերաբերվել զզվելի քաղաքական խաղերի կանոններով:

Դա մեզ ի՞նչ կտա, տո հնարավոր է, որ ոչ մի բան էլ չտա, ինչպես չտվեցին նախկինում ընդունված բանաձևերը: Բայց դրա շնորհիվ այսքան տարիներ անց ևս մեկ անգամ կխոսվի ու կդատապարտվի մարդկության հանդեպ իրականացվող հանցագործությունը ու նման քայլերով գոնե մեկ ազգ կփրկվի հետագայում ցեղասպանվելուց»:

Like this post? Please share to your friends: