ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց կտրել Գագիկ Ծառուկյանի գործարանի բացման ժապավենը՝ մերժելով նրա առաջարկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Սերամիզիա» գործարանի բացման արարողությանը:

Ելույթներից հետո, երբ արդեն վրա հասավ ժապավենը կտրելու ժամանակը, Գագիկ Ծառուկյանն ինչ-որ բան ասաց վարչապետին, սակայն վերջինս ձեռքով մերժեց:

Կարելի է ենթադրել, որ Ծառուկյանն առաջարկեց կտրել ժապավենը:

Ակնթարթներ անց Ծառուկյանը արտասահմանցի հյուրին ասաց, որ պետք է երկուսով կտրեն ժապավենը, սակայն վերջինս ասաց, որ ցանկանում է վարչապետ Փաշինյանի հետ դա անել:

«Պարոն վարչապետ, կարող ա՞ իրար հետ կտրեք»,-հարցրեց Ծառուկյանը: Սակայն Փաշինյանը մերժեց. «Չէ, իրար հետ կտրեք»:

(Visited 192 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: