Տեղի է ունեցել ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ

Տեղեկություն է ստացվել այն մասին, որ Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման  փորձ։

Ինչպես հայտնում է NEWS.am-ը՝  դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։

Картинки по запросу դիվերսիա

Հայկական կողմը գործելով օպերատիվ, կանխել է հակառակորդի գործողությունները, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխրաձգություն։ Ադրբեջանական կողմը տալով առնվազն մեկ ծանր վիրավոր, հետ է նահանջել, վիրավոր դիվերսանտին տանելով իրենց հետ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

(Visited 218 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: