Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը Արմեն Սարգսյանին

Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

(Visited 168 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: