Վերջին հազարամյակում, իմ կարծիքով, առավել ինքնիշխան, հարգված և ինքնավստահ մենք պարզապես չենք եղել։ ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ԱԶԱՏ և ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ🇦🇲

Զարմանալի չէր Լավրովի նման մոտեցումը և Երևանում արած հայտարարությունը, որտեղ նա մի քանի անգամ փաստացի համաձայնվել է Արցախի վերաբերյալ հայկական կողմից արված հայտարարությունների հետ։ Նաև այն, որ Լավրովը արձանագրել է, որ Արցախը բանակցային սեղանից դուրս է մնացել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչը պլատֆորմ է ստեղծում Արցախի բանակցային սեղան վերադառնալու համար։ Այս հայտարարությունից հետո Լավրովը նաև նշել է, որ դժվար է չհամաձայնվել Փաշինյանի հետ, ի նկատի ունենալով Փաշինյանի հայտարարությունը, որտեղ Հայաստանի Վարչապետը հայտարարել է, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս հայտարարության հետ համաձայնվելը գործնականում նշանակում է կողմ լինել Արցախի ներգրավմանը բանակցային գործընթաց։
Զարմանալի չէ այս մոտեցումը մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, որտեղ Հայաստանը իր սեփական շահերով է առաջնորդվում, ստիպում է հաշվի նստել Հայաստանի հետ բոլոր մեծ խաղացողներին։
Եթե խոսենք ուղիղ, ապա ստացվում է, որ երբ Հայաստանի նկատմամբ ինչ որ կարևոր քայլ անում է արևմուտքը, անպայման դրան անմիջապես հակակշիռ քայլ է անում օրինակ հյուսիսը, որը չի ցանկանում թուլացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ։ Իսկ ճիշտ քաղաքականությունը հենց սա է, Հայաստանի շահերին ծառայեցնել բոլոր հնարավորությունները։ Սա ի նկատի ուներ Վարչապետ Փաշինյանը, երբ ասում էր, որ մենք Հայաստանամետ ենք։
Իսկ երեկվա Մակրոնի և Փաշինյանի անչափ ջերմ հանդիպումը նոր թափ է խոստանում Հայաստան֊Ֆրանսիա֊Եվրամիություն հարաբերություններին։

Վերջին հազարամյակում, իմ կարծիքով, առավել ինքնիշխան, հարգված և ինքնավստահ մենք պարզապես չենք եղել։

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ԱԶԱՏ և ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ🇦🇲

 

 

(Visited 49 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: