Վարչապետի ելույթը հուզեց ողջ հայությանը.Կեցցե՛ Հայ ազգս,որ վերջապես ընտրեց այնպիսի Վարչապետ ինչպիսին՝Նիկոլ Փաշինյանն է։

Բազմիցս անգամ լսելով մեր նախկինների շնորհավորանքը Ամանորյա օրերին ,անկեղծ ասաց ոչ սեր կար դեպի ժողովուրդը ոչ էլ անկեղծություն,միայն ու միայն նոր թալանի ու խարդախության տարի էր սկսվում շատ գործիչների համար։Վարչապետի Ամանորյա ուղերձը դիպավ ժողովրդի սրտին,ևս մեկ անգամ ապացուցելով իր ժողովրդի մեկ մասնիկը լինելու փաստը։

Ընտանիքը աշխարհի այն Սրբությունն է,որով ապրում ենք յուրաքանչյուրս,և տեսնելով մեր հրաշք Վարչապետի ընտանիքի անդամների ներկայությունը Հրապարակում տեղի ունեցող Ամանորյա շնորհավորանքին մեծ ուժ և ոգևորություն պարգևեց ողջ Հայ ազգին թէ Հայաստանում և թէ Սփյուռքում։Վստահ եմ շատերդ հուզվեցիք Վարչապետի սրտից բխող մաղթանքները մեծ ուշադրությամբ լսելուց։Շատերի աչքերից անգամ ուրախության արցունքներ հոսեցին լսելով Հզոր Վարչապետի Հզոր Ելույթի ամեն մեկ միտքը։

Կեցցե՛ Հայ ազգս,որ վերջապես ընտրեց այնպիսի Վարչապետ ինչպիսին՝Նիկոլ Փաշինյանն է։Վստահ կարող ենք լինել,որ 2020թվականը լինելու է մեծ գործերի,մեծ հնարավորությունների տարի մեր հայ ազգի համար։ Կեցցե՛ մեր միասնականությունը,Կեցցե՛ մեր Վարչապետը ,որ սիրեց ու հարգեց իր տառապած ժողովրդին,իրեն չտարբերելով իրեն հուսացող ոչ մեկից։Հպա՛րտ եմ,որ Հայ եմ,հպա՛րտ եմ,որ ունեմ նման Հզոր կամքի տեր Վարչապետ,,,,,

Հարգանքներով՝Արշալույս Գյուլբանկյան

Արշալույս Գյուլբանկյան

(Visited 46 times, 46 visits today)
Like this post? Please share to your friends: