«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս «շարասյանը»». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս այսպես կոչված «շարասյանը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։

Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։ Դժվարությամբ հասնելով ուղեկցող ճանապարհային ոստիկաններին՝ խնդրեցի նրանց «կարգավորել» շարասյան ընթացքը։

Իհարկե, եղան ոստիկաններին չենթարկվողներ, որոնց մեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։ Եթե ուզում ենք խուսափել ճանապարհներին տեղի ունեցող վթարներից և զոհերից, ապա բոլորս պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցները՝ խիստ պատժվեն։

Հ.Գ.1. Ինքս խախտել եմ ՃԵ կանոնները, որպեսզի հասնեմ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային, քանի որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել։

(Visited 310 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: