«Վախենամ՝ էս լուրերն էլ հաստատվեն». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից մտածում էի՝ Վարդավառին գորգ լվանալու ու ջրվելու արարողության վրա 5 000 000 դրամ հատկացնելու պատմությունը չարամիտ հորինվածք է ու կհերքվի։ Ցավոք, հաստատվեց, իրականություն է։ Լավ կլիներ` չլիներ ու հերքվեր։ Մնում է հաստատվեն լուրերն այն մասին, որ ջրելու ու ջրվելու թեմայով հայտարարված մրցույթում հաղթել է մրցույթից մի քանի օր առաջ գրանցված կազմակերպությունը, և ստացել վեց զրոներից բաղկացած այդ գումարը։ Վախենամ՝ էս լուրերն էլ հաստատվեն։ Չգիտեմ` արդյոք պետք էր նման միջոցառում, և 10 000 դոլարը նման ծրագրի համար որքան է մեծ կամ փոքր, բայց որ մրցույթում հաղթում է մրցույթից մի երկու օր առաջ բացված կազմակերպությունը, արդեն խորհելու, խոսելու, զրուցելու, հարցնելու, գրելու թեմա է»։

Երեկվանից մտածում էի՝ Վարդավառին գորգ լվանալու ու ջրվելու արարողության վրա 5 000 000 դրամ հատկացնելու պատմությունը…

Опубликовано Vardan Harutyunyan Четверг, 15 августа 2019 г.

(Visited 299 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: