Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին․․․ Էրիկը նոր հայտարարություն է տարածել

Երգիչ Էրիկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Էրիկ Կարապետյան

«Սիրելի հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ:

Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին:

Այսօր Համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին, որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է.

Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:

Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:

Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»:

Like this post? Please share to your friends: