Սննդարար ու հյութեղ․․․ Համեղություն՝ խոհարարի կողմից ընդամենը 30 րոպեում

Դդմիկը մատչելի, օգտակար ու համեղ բանջարեղեն է, որը խորհուրդ է տրվում օգտագործել որքան հնարավոր է հաճախ։ Առաջարկում ենք համեղ ընթրիքի տարբերակ, որն իրենից ներկայացնում է լցոնած դդմիկ։

👌 Потрясающие фаршированные кабачки с мясом и помидорами, рецепты с фото

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • դդմիկ՝ 4 հատ
  • տավարի աղացած միս՝ 250 գ
  • լոլիկ՝  2 հատ
  • մաղադանոս՝  0,5 կապ
  • սոխ՝ 1 հատ
  • բրինձ՝ 1 բաժակ
  • տոմատի մածուկ՝  2 ճ․գ․
  • աղ՝ ըստ ճաշակի
  • սև պղեղպ՝ ըստ ճաշակի
  • ձեթ՝  2 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Վերցնել միջին չափի դդմիկ, լվանալ, կտրել եզրերը։ Յուրաքանչյուր դդմիկը բաժանել 3 մասի, գդալով հեռացնել միջուկը։

Մանրացնել մաղադանոսն ու սոխը, լոլիկը կտրատել խորանարդաձև, բրինձը լվանալ։

Աղացած միսը խառնել բրինձի, սոխի, լոլիկի, մաղադանոսի հետ, համեմել աղով ու պղպեղով։ Դդմիկները լցոնել ստացված խճողակով։

Ուղղահայաց դասավորել կաթսայի մեջ, լցնել սոուսը (1 բաժակ ջուր+տոմատի մածուկ+ձեթ)։ Այնուհետև այնքան եռացրած ջուր ավելացնել, որ դդմիկները մինչև կեսը ծածկված լինեն։

Փակել կաթսայի կափարիչը, շոգեխաշել թույլ կրակի վրա մոտ կես ժամ՝ եռալու պահից սկսած։

Մատուցել՝ նախապես զարդարելով թթվասերով և կանաչիով։

Сочно и сытно! Вкуснятина от турецкого повара. Управилась за 30 минут. Вроде бы обычные...

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 113 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: