Սկեսուրս սովորեցրել է, թե ինչպես ձմռան համար պահել կաղամբն ու սխտորը․ սառեցնել պետք չէ

Սխտորը չի նեխում, կաղամբն էլ թարմ ու խրթխրթան է մնում։

Այսօր կպատմեմ, թե ինչպես եմ ձմռան համար պահում սխտորն ու կաղամբը։ Այս հնարքների մասին պատմել է սկեսուրս, և ես հիմա ինքս էլ հետևում եմ նրա խորհուրդին։

Ինչպես պահել սխտորը

Այս սխտորը, որը տեսնում եք նկարում, արդեն 2 տարվա է։ Պահպանման եղանակի մասին կպատմեմ ստորև։

Ուրախ եմ, որ իմացել եմ այս հնարքի մասին, այլապես մի քանի տարի ստիպված էի լինում աղբը գցել բերքի մեծ մասը։

Անհրաժեշտ է բանկա, որի չափը կախված է սխտորի քանակից, և սովորական աղ։ Բանկան նախապես լվանալ և լավ չորացնել։

Բանկայի մեջ աղ լցնել՝ 1,5սմ հաստությամբ շերտ ստանալով։ Այնուհետև դնել սխտորներն  այնպես, որ չհպվեն բանկայի ապակուն և միմյանց։

Կրկին աղ լցնել՝ նույն հաստությամբ շերտ սատանալով և դնել սխտորները։

Վերջին շերտը պիտի աղ լինի։ Բանկաները կափարիչներով փակել պետք չէ։ Կարող եք պահել մութ և սառը տեղում, օրինակ՝ մթերանոցում։

Ինչպես պահել կաղամբը․

Տվյալ հնարքը հարմար չէ կաղամբի փափուկ, շուտ հասնող տեսակների և կարմիր կաղամբի համար։ Իսկ ահա սովորական սպիտակ կաղամբը նման եղանակով պահպանվելու դեպքում մնում է թարմ՝ մինչ հաջորդ սեզոնը։ Հնարավոր է, որ մինչ գարուն արմատներ աճեն, սակայն դրանք կարող եք կտրել։

Անհրաժեշտ է վերցնել փոքր և միջին կաղամբներ, դրանք պարտադիր պիտի պինդ լինեն։ Հանել վերևի շերտերը և կտրել կոճղը։

Դրանից հետո վերցնել սովորական սննդային տոպրակ ու երկու շերտով փաթաթել կաղամբները։ Հարթեցնել ու սեղմել, որ օդ չմնա։ Պահել սառը տեղում՝ +2-3 ջերմաստիճանի ներքո։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

 

 

(Visited 237 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: