Սերժ Սարգսյանը ցույց է կազմակերպում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

1in.am-ը գրում է․

Մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ն ու նրա արբանյակները երկուշաբթի ՍԴ դիմաց ակցիա են կազմակերպելու՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ում լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում հեղափոխության թիմի ու նրա կողմից ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի կողմից։ Ակցիայի կազմակերպման մեջ ներգրավված են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներ Մհեր Սեդրակյանը՝ հայտնի Թոխմախի Մհեր մականունով, Խուժուճ Էդոն և այլն։ Ակցիայի կազմակերպման հարցերով զբաղվում է անձամբ Սերժ Սարգսյանը։

Փաստորեն՝ քրեաօլիգարխիան բացահայտ մարտահրավեր է նետում իշխանությանը՝ հեղափոխության հաղթանակից անգամ մեկ տարի հետո, երբ թվում է՝ վերացված են նախկին համակարգի վերականգման բոլոր նախադրյալները։

Անշուշտ, երկար կարելի է քննարկել, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի թևի այս ակտիվությունը, մանավանդ, որ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահը շատ ավելի զուսպ ու հավասարակշիռ վարքագծի կողմնակից է։

Հանրապետականներին ՍԴ շենքի մոտ հաստատ արդարության գաղափարը չի համախմբում, մանավանդ, որ Բարձր դատարանի ներկա կազմի ճակատագիրը, մեծ հաշվով, դեռևս կանխորոշված չէ, եթե հաշվի չառնենք Վահե Գրիգորյանի սուբյեկտիվ կարծիքը, որը տակավին չի կարելի համարել Նիկոլ Փաշինյանի վերջնական դիրքորոշում։

Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՍԴ-ն քննարկելու է օգոստոսի 29-ին, սակայն դա էլ չի կարող ուղղակիորեն կոնսոլիդացնել հանրապետականներին։ Տակավին վերջերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բաց տեքստով հայտարարել էր, որ իրենց ու Ռոբերտ Քոչարյանի համագործակցության ընդհանուր օրակարգ գոյություն չունի։

Երկուշաբթի օրը պլանավորված ակցիան հիշեցնում է անցած տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում կազմակերպված «պուտչը», որն ավելի արագացրեց արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նույն բանը տեղի է ունենալու այս անգամ, երբ Հրայր Թովմասյանի աջակցության ակցիան ավարտվելու է դատական կոռումապցված համակարգի լիակատար կապիտուլյացիայով։

Շարունակությունը՝ այստեղ

(Visited 729 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: