Սեղանի գլխին մանուկյանվազգենն է` ՎՈԺԴԻ դերում, մնացածն էլ նազիր-վեզիրների և թազի-թուլաների դերերում․ հավաքվել է ազգի թերմացքը

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նմանը զնմանն գտանե։

Մարզահամերգայինում հավաքվել է ազգի թերմացքը։

Սեղանի գլխին էլ` մոր փորն ընկած, ԻՐ ՄԵԾՈւԹՅՈւՆ մանուկյանվազգենն է` ՎՈԺԴԻ դերում։

Մնացածն էլ նազիր-վեզիրների և թազի-թուլաների դերերում։

Դահլիճը թույն է արտադրում ու շնչում։

Բոլորը և ամեն մեկը առանձին-առանձին իրենց պատկերացնում են ազգի ու երկրի փրկիչ։

Խոսո՜ւմ են ու խոսո՜ւմ դեմքի  «լուրջ ու խելացի» արտահայտությամբ։

«Մտահոգ» են մեր ու մեր երկրի ապագայով ու ճակատագրով։

The conference of ‘Vernatun’ public-political club took place at the Sports and Concerts Complex named after Karen Demirchyan

Այնքա՜ն են «մտահոգ», որ արդեն պետք է մտահոգվենք իրենց առողջության համար։

Ողբա՜մ մեզ, եթե դուք պիտի որոշեք մեր ապագան…»:

(Visited 127 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: