Սա նույն Քոչարյանի 2008 թվականի մարտի 20-ի հարցազրույցից հատված ա, որտեղ նա 10 սպանվածներից թեկուզ 3-ի մեղավորությունը ուղղում ա ոստիկանության կողմը

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի տարուց ավել ա Քոչարյանը ամեն հնարավոր եղանակներով փորձում ա Մարտի 1-ի սպանությունների մեղքը հեռվացնել իր ղեկավարած իշխանության վրայից, նույնիսկ ակնարկում ա ինչ-որ անհեթեթ «երրորդ» դավադիր ուժի մասին:

Սա նույն Քոչարյանի 2008 թվականի մարտի 20-ի հարցազրույցից հատված ա, որտեղ նա 10 սպանվածներից թեկուզ 3-ի մեղավորությունը ուղղում ա ոստիկանության կողմը:

«Իրադարձությունները ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ունենք, բավական հնացած է եւ միշտ չէ, որ անվտանգ է։

Խորհրդային ժամանակներից ժառանգած հատուկ միջոցներն են:

Օրինակ` երեքով քիչ կլիներ զոհված քաղաքացիների թիվը, եթե այդ հատուկ միջոցներն, իսկապես, ավելի անվտանգ լինեին:

Հատուկ փորձաքննությունը փաստում է, որ 3 մարդ զոհվել է հատուկ միջոցների, ոչ թե մարտական զենքի կիրառումից»:

Եթե որևէ այլ եզրակացություն էլ չարվի, ապա Քոչարյանի տվյալ հայտարարությունը ենթադրում ա, որ ոստիկանությունը կարող ա «անզգուշաբար» «հնացած» ինչ-որ միջոցներ կիրառել ժողովրդի դեմ, ինչի արդյունքում կսպանվեն մարդիկ, իսկ հետո երկրի դե ֆակտո ղեկավարը շատ հանգիստ, որպես օրինակ, կարող ա եզրակացնել, որ տվյալ զոհերը ընդամենը

կիրառված «հնացած» հատուկ միջոցների հետևանք են:

Ոչ մեղադրանք, ոչ պատասխանատվություն: Ու տենց 11 տարի հետո էլ կարելի ա ասել` ես ոչ մի բանից տեղյակ չեմ, դա դավադիր ուժերն են արել` ինձ վարկաբեկելու նպատակով»:

(Visited 376 times, 1 visits today)

Понравилась статья? Поделиться с друзьями: