Սա խայտառակ ու ամոթ պատմություն է…. պատկերացնո՞ւմ եք, թե Գագիկ Ծոռուկյանը որքան է քցվել ֆեյք շեյխի ընդունելության վրա, այս պազոռն էլ չասած

Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:

Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։

Սակայն, ինչպես հայտնում է ԱՄԷ-ի դեսպանատունը՝  Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան։

Այս առիթով քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գագիկ Ծառուկյանի մտերիմ շրջապատը չի՞ ուզում պարզել, թե ով է նրան ֆռցրել ու ներկայացել շեյխի անվան տակ։

Secretary of the Heritage Party Stepan Safaryan guest in Peoplemeter press club

Սա խայտառակ ու ամոթ պատմություն է…. պատկերացնում եք, թե նա որքան է քցվել ֆեյք շեյխի ընդունելության վրա, այս պազոռն էլ չասած։

Գոնե այդ մարդուն խղճալով պարզեք, թե ով է նրա հետ այդքան դաժան վարվել»։

(Visited 73 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: