«Սա իմ ընտրած վաչապետի կառավարությունն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է…». Տ. Չախոյան

Սա իմ ընտրած վաչապետի կառավարությունն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է:

Հա, պետք չէ կուրորեն հավանություն տալ կառավարության ամեն մի որոշմանը: Ինքս առաջին իսկ օրվանից պաշտպանել եմ հեղափոխությունն ու դրա գաղափարները, ու պաշտպանում եմ մինչև այսօր, բայց դա չի նշանակում, որ հավանություն եմ տալու կառավարության ամեն մի որոշմանը:

Ինձ համար առնվազն անհասկանալի ու անընդունելի էր կառավարության կողմից սեռափոխված մարզիկի մասին ֆիլմի ֆինանսավորումը:

Եթե այդ գումարը հատկացվում է ՀՀ-ում սպորտը զարգացնելու, մարզիկներին ու ազգաբնակչությանն էլ ավելի ոգևորելու համար, ապա շտապեմ նշել, որ սեռափոխված Դալուզյան Մելինեից առաջ բազմաթիվ այլ մարզիկներ կային, որոնք շատ ավելի մեծ նվաճումներ են ունեցել սպորտում:

Ունենք սպորտի մեծ վարպետներ ու անգամ oլիմպիական չեմպիոններ:

Հա, ու չասեք, թե նախորդ կառավարության որոշումն էր, դա ոչ մի բան չի փոխի, որովհետև ՀՀ-ում հեղափոխություն եղավ , ու եկավ նոր իշխանություն, որպեսզի չշարունակվի նախկինների աշխատանքն ու չհաստատի նախկինների
առնվազն տարակուսելի կայացրած որոշումները:

Իսկ հիմա, փորձեք ինձ համոզել, թե ինչ խտրականությամբ է որոշվել, թե ում մասին է լինելու ֆիլմը:

Չեմ պատկերացնում, թե ինչն է նախարարին մոտիվացրել ֆինանսավորել հայրենիքը լքած ու սեռափոխված մարզիկի մասին նկարահանվող ֆիլմը:

Իսկ եթե կառավարությունում ոմանք սեփական պոռթկումները չեն կարողանում զսպել, ապա դրանով արագացնում են իրենց իսկ քաղաքական վախճանը:

Հա ու մի բան էլ, պատրաստ եղեք այսուհետ գովեստի խոսքերից բացի լսել նաև առողջ քննադատություն, քանզի առանց դրա իշխանությունը մի օր կարող է կտրվել իրականությունից:

(Visited 64 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: