Սա ես անվանում են «Տատիկի կարկանդակ»․․․ նա միշտ պատրաստում էր մեզ համար և անպայման կարտոֆիլով․․․ այնքան ախորժելի է ու համեղ․․․

Ներկայացնում ենք կարտոֆիլով շատ համեղ կարկանդակների բաղադրատոմս, որը, համոզված ենք, դուր կգա ձեր ընտանիքի անդամներին։

Այս կարկանդակների համը հիշում եմ մանկությունից։ Տատիկս միշտ վաղ առավոտյան պատրաստում էր խմորիչով խմորն ու կարտոֆիլով միջուկը։ Չեք էլ պատկերացնում, թե որքան հեշտ է ամեն ինչ, սակայն համը չի համեմատվի ոչ մի այլ կարկանդակի հետ։ 

Бабушкины пирожки из творожного теста, рецепт с фото — Вкусо.ру

Խորհուրդ ենք տալիս փորձել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 500մլ գոլ ջուր
  • 1ճ․գ․ շաքարավազ
  • 1թ․գ․ աղ
  • 4ճ․գ․ ձեթ
  • 10գ խմորիչ
  • 700գ ալյուր
  • 800գ կարտոֆիլ
  • 1 գլուխ սոխ
  • համեմունքներ

Быстрые пирожки из творожного теста рецепт – русская кухня: выпечка и десерты. «Еда»

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին առանձին տարայի մեջ լցնել ջուրը, աղը, շաքարավազը և ձեթը։ Խառնել։

Ավելացնել խմորիչը և նորից խառնել։

Քիչ-քիչ լցնել ալյուրը՝ ընթացքում լավ խառնելով։ Երբ խմորը պնդանա, դնել այն սեղանին ու հունցել։ Արդյունքում ձիգ և ձեռքերին չկպչող խմոր է ստացվում։

Խմորն ուղարկել չոր մաքուր տարայի մեջ և ծածկել սրբիչով։ Թողնել 2 ժամ։

Մինչ այդ եփել կարտոֆիլը, մաքրել ու տրորել։

Սոխը մանր կտրատել և տապակել։ Ավելացնել պյուրերին։ Համեմել աղով, սև ու կարմիր պղպեղով, ցանկության դեպքում նաև մանր կտրատած կանաչի ավելացնել։

Խմորը դնել ալուրոտ սեղանին։ Փոքր կտորներ կտրել և գրտնակել։ Միջուկ դնել յուրաքանչյուր լոշիկի վրա և ամրացնել եզրերը՝ կարկանդակ ձևավորելով։

Խորը թավայի մեջ ձեթ լցնել, լավ տաքացնել և տապակել կարկանդակները՝ մինչ դրանք ոսկեգույն երանգ կստանան։

Бабушкины пирожки с картошкой

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

(Visited 97 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: