Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն․ (Լուսանկար)

Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

Ռումինիայում հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Այսպիսով՝ Սարգիսը դարձավ աշխարհի արդեն քառակի չեմպիոն:

Նշենք, որ նա նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Սարգիս Ստեփանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և երախտագիտությունը հայտնել բարի խոսքերի համար:

«Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։

Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։

Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սարգիսը:

(Visited 47 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: