Պարոնայք հեղափոխականներ, ի՞նչ « Մարտի-1 », ի՞նչ « տուշոնկա Մանվել »,ե՞րբ է Սերժ Սարգսյանն իր արբանյակներով հայտնվելու բանտի ճաղերի հետևում

ՍԱ ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱ՛ Է․
Ե՞ՐԲ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԲԱՆՏԱԽՑՈՒՄ

2013թ. նոյեմբերին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը հանձնեցին Ռուսաստանին, այսինքն՝ «Գազպրոմ-Արմենիային»: Այդ 20 տոկոսը մեր վերջին փշրանքներն էին գազաէներգետիկ համակարգում: Տվել են 300 մլն դոլարի պարտքի դիմաց: 300 միլիոն պարտքն ինչպե՞ս է ձևավորվել: Անշուշտ կերել են, քանի-որ Միջազգային Արժութային Բանկի տվյալներով, վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ-ից 10 միլիարդ դոլարի « սև » արտահոսք է եղել:
Մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը «Գազպրոմին» բացառիկ մենաշնորհային իրավունքներ են տվել: Այսինքն, մինչև 2043 թվականը միայն «Գազպրոմից» կարող ենք գազ ներմուծել, կամ պետք է « Գազպրոմի » թույլատվությունն ունենանք, քանի որ գազի ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունքը նույնպես հանձնված է։ Այսինքն, եթե նույնիսկ Իրանից ցանկանանք գազ ներմուծել, կամ պիտի առանձին խողովակաշար կառուցենք, կամ պիտի «Գազպրոմի» թույլատվությունը ստանանք: «Գազպրոմը» նաև իրավունք է ստացել «ՀայՌուսգազարդի» գույքը և իրավունքներն օտարել՝ «առանց Հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»։
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
ՍԱ ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱ՛ Է։ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ Է ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ։
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿԻՐՆ ԻՐ ԲՈԼՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԽՍՀ-ի ԺԱՄԱՆԱԿ ԵՂԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՕՏԱՐՎԵԼ ԵՎ ՏՐՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։

Կատարվել է երկրի և ժողովրդի նկատմամբ ամենամեծ հանցագործությունը։ Ապօրինի կերպով, շրջանցելով ՀՀ Անկախության հռչակագրի 7-րդ սահմանումը, որն այսօր էլ ուժի մեջ է՝ այսօրվա ՀՀ Սահմանադրության հիմքն է՝
«Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է», նախկին ռեժիմը մեր հիմնական ռազմավարական նշանակության օբյեկտները անիրավականորեն օտարել է։

Պարոնայք հեղափոխականներ, ի՞նչ « Մարտի-1 », ի՞նչ « տուշոնկա Մանվել »․․․ Այ սա՝ կապիտուլացիայի՛ ակտ է։ Ե՞րբ է Սերժ Սարգսյանն իր արբանյակներով հայտնվելու բանտի ճաղերի հետևում։

Arthur Armin
(Visited 282 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: