Չի ստացվելու, գլխավոր մեղադրյալի գործած և ոչ մի հանցանք այլևս չի ստացվելու կոծկել. Տարոն Չախոյան (Լուսանկար)

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երկրի համար 1 մեղադրյալի անմեղսունակ, բայց վաղ տարիքում միլիոնատեր դարձած որդին տեսանյութ է հրապարակել, թե բա տեսեք-տեսեք, էն 4մլրդ-ի մասին ստեր հորինողն ով էր, երկար տարիներ տարածվող սուտն ու կեղծիքը արմատախիլ է արվելու:

Լավ, ենթադրենք էդ 4մլրդ-ը միֆ էր, բա էն զավթած իշխանությունը, բա էն քաղաքական հետապնդումները, բա էն ահ ու սարսափի մթնոլորտը, բա էն սպանությունները, կոռուպցիայով քարուքանդ եղած պետական ինստիտուտները…

դրա՞նք էլ էին սուտ… մարտի 1-ի զոհերին էլ է Փաշինյանը սպանե՞լ, թե՞ Փաշինյանի հրամանով էր բանակը ելել ժողովրդի դեմ…

Հա, ու մեկ էլ կարող եք ոմանց հավատացնել, որ գլխավոր մեղադրյալի թոշակի հաշվին եք ապրու՞մ… կամ գլխավոր մեղադրյալին պաշտպանող փաստաբանների բանակն էլ առանց վարձատրության՝ հանուն վեհ գաղափարների է համաձայնե՞լ պաշտպանել գլխավոր մեղադրյալին…

(Visited 69 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: