Չի կարելի զիջել ոչ մի միլիմետր․ Խնդիր է դրված թուլացնել Փաշինյանի դիրքերը, սա անցած տարվա հոկտեմբերի 2 -ի տրամաբանական շարունակությունն է

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արայիկ Հարութունյանը չպետք է հեռանա, որովհետև սա արդեն ո‘չ միայն կրթական համակարգի բարեփոխման հարց է, նաև ու հիմնականում քաղաքական։

Չի կարելի զիջել ոչ մի միլիմետր, որովհետև այս արհեստական օրակարգով կատարվող բողոքի ակցիաները արվում են միայն ու միայն քաղաքական նպատակներով։ Խնդիր է դրված թուլացնել Փաշինյանի դիրքերը, սա անցած տարվա հոկտեմբերի 2 -ի տրամաբանական շարունակությունն է։

Եվ զարմանլին այն է, որ իմ կողմից հարգված շատ մարդիկ կարծում են, թե քաղաքական այդ հավաքակազմի դարդն ու ցավը՝ իրենց կողմից բնորոշված ազգային արժեքների համար պայքարն է։ Հարգելիներս, կաշառակերության ու ընտրական հանցագործությունների մեջ թաթախվածի ազգային արժեքը ո՞րն է։

Այս մարդիկ ազգային արժեք ասելիս, նկատի ունեն նեպոտիզմի դրսևորումներով հարաբերություններ, երբ արհեստավարժությանն ու քաղաքացիական բարձր գիտակցության փոխարեն բանեցվում է ծանոթ-բարեկամի գավառական դրսևորումները…

Այսօր մենք որպես զարգանալու հայտ ներկայացրած հասարակություն, պարտավոր ենք պայքարել այդ տեսակի կողմից տարածվող մոլորությոյնների դեմ, իսկ պայքարելու համար անհրաժեշտ առաջին քայլը, անկախ բոլոր տեսակի դժգոհություններից, Փաշինյանի իշխանությանը քաղաքական լուրջ աջակցություն ցույց տալն է»։

(Visited 37 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: